Համալսարանում գործում է ՈՒԽ, որն ունի իր կանոնադրությունը, նպատակները, խնդիրները: ՈՒԽ-ը կարևոր կապող օղակ է համալսարանի ղեկավարության, դասախոսական կազմի և ուսանողության միջև: ՈՒԽ-ը նպատակ ունի աջակցել և ակտիվ մասնակցություն ունենալ համալսարանի գործունեության կազմակերպմանը և ուսանողական ծրագրերի իրականացմանը, նպաստել ուսանողների մասնագիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանը, օգնել նրանց զարգացմանն ու ինքնահաստատմանը: ՈՒԽ-ը և մի խումբ ակտիվիստներ սերտորեն համագործակցում են երիտասարդական կազմակերպությունների հետ, մասնակցում հավաքներին և զորավարժություններին, մշտապես ներկա են գտնվում կազմակերպվող միջոցառումներին` կարևորելով շփումը այլ Բուհ-երի ուսանողների միջև:
Երիտասարդների գեղագիտական ճաշակը զարգացնելու գործում մեծ դեր ունեն թատրոններ պարպերաբար այցելությունը և ներկայացումները դիտելուց հետո քննարկումների ու բանավեճերի անցկացումը: Ուսանողները նաև սիրով մասնակցում են համալսարանում կազմակերպվող միջոցառումներին, շախմատի ամեն տարի անցկացվող մրցաշարին, պարբերաբար կազմակերպվող միջբուհական դատախաղերին: ՈՒԽ-ը նաև կազմակերպում է էքսկուրսիաներ՝ դիտելու Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, այդպիսով կարևորելով ուսանողների հայեցի դաստիարակությունը և հոգևոր գանձերի պահպանման ու արժեվորման կարևորությունը:
Համալսրանի կյանքի ողջ անցուդարձը լուսաբանվում է <<Ուսանող>> թերթում, որտեղ շնորհալի ուսանողները զետեղում են իրենց ստեղծագործությունները: ՈՒԽ-ի ակտիվ գործունեության շնորհիվ համալսարանի ուսանողները արձագանքում են Երևան քաղաքում կազմակերպվող միջոցառումներին՝ Էրեբունի-Երևան տոնակատարությանը, քաղաքային շաբաթօրյակներին: Ամեն տարի ապրիլի 24-ին համալսարանի դասախոսական կազմը և ուսանողությունը այցելում են Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Համալսարանի ռեկտորը յուրաքանչյուր ամիս <<Կլոր սեղան>> է կազմակերպում ՈՒԽ-ի անդամների հետ, որտեղ քննարկվում են ուսանողներին և համալսարանի գործունեությանն առնչվող խնդիրները:
Համալսարանում
կրթական մակարդակի անքակտելի մասն է կազմում հայրենասիրական դաստիարակությունը:
Արտալսարանային
աշխատանքի
ցանկում մեծ դեր ունի մշակութային և հայրենասիրական գործունեությունը:
Հաճախակի են այցելությունները
թանգարաններ,
պատկերասրահներ,
թատրոններ,
որոնց հաջորդում են թեմատիկ քննարկումներ: Տոների առիթով կազմակերպվում են միջոցառումներ, հրավիրվում են ճանաչված մարդիկ:
Ուսանողների
կյանքի թերևս ամենակտիվ իրադարձությունն
էքսկուրսիաներն
են դեպի պատմական հուշարձանները: Ճանաչել և սիրել հայրենիքը` ահա մեր
կրթոջախի կարգախոսը: Ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցում
էքսկուրսիաներին,
հետաքրքրությամբ
են ունկնդրում հուշարձանի և ողջ երթուղու վերաբերյալ ներկայացվող նյութը:
Էքսկուրսիաներին
հաճախ մասնակցում են նաև դասախոսները: Դա երկուստեք հաճելի է, հետաքրքիր և
օգտակար, քանի որ ավագ սերունդն իր փորձն ու գիտելիքն ուսանողներին
մատուցում է նաև լսարանից և ուսումնական պրոցեսից դուրս:
Այս
տարի ուսխորհրդի առաջարկով որոշել ենք մեր էքսկուրսիաներին
հրավիրել նաև այլ բուհերի ուսանողներին: Դա ևս մեկ հնարավորություն
է միջբուհական կապերի սերտացման գործընթացում: Բնության և պատմամշակութային
արժեքների
և, ընդհանրապես, գեղեցիկի հետ շփումը երիտասարդներին նոր լիցեր է հաղորդում նվաճելու գիտելիքների անծայրածիր աշխարհը: