[h1title]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

20 տարիների ընթացքում ձևավորված գիտաուսումնական սերտ հարաբերությունները միջազգային բազմաթիվ համալսարանների և գիտական կենտրոնների հետ համագործակցության վառ օրինակներ են: Հիմնադրման օրվանից համալսարանում ուսանելու են եկել սփյուռքահայեր: Համալսարանում սովորել են արտասահմանյան երկրների ուսանողներ: Բուհ-ում մի քանի տարի գործել են նախապատրաստական դասընթացներ արտերկրից եկած ուսանողների համար: Դասընթացների ավարտից հետո ուսանողները ստացել են հավաստագիր: Ավ. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը բարեկամական կապեր է հաստատել ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիրջինիայի պետական համալսարանի հետ, կատարվել են փոխանակման ծրագրեր: Ինչպես համալսարանի ուսանողներն են այցելել այլ երկրի բուհ-եր և կրթագիտական հաստատություններ, այնպես էլ արտասահմանյան բուհ-երի ուսանողներն են այցելել համալսարան:

Ներկայումս համալսարանը համաձայնագրեր ունի որոշ երկրների մի քանի համալսարանների և գիտական կենտրոնների հետ:

Գիտաուսումնական սերտ համագործակցության վառ օրինակ է նաև Կանադայի Գործադիր Ծառայությունների Կազմակերպության (Canadian Executive Service Organization) և համալսարանի միջև կնքված փոխանակման ծրագրերը, անցկացված սեմինարներն ու գիտաժողովները:

Ավ. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանն այսօր էլ լայնորեն ներգրավված է միջազգային ծրագրերում:

Համալսարանում գործում է աշխատանքային խումբ, որը ձեռնամուխ է եղել մասնակցելու Եվրոմիության կողմից ներկայացվող "Տեմպուսի Բարձրագույն Կրթություն Բարեփոխումներ" միջազգային նախագծին: