[h1title]

Մասնագիտություններ

Համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որոնցում իրականացվում է առկա (4 տարի) և հեռակա (5 տարի) ուսուցում` հետևյալ մասնագիտությունների գծով.

1. Իրավագիտություն
2. Ֆինանսներ
3. Անգլերեն լեզու և գրականություն
4. Միջազգային հարաբերություններ
5. Հոգեբանություն
6. Մանկավարժություն և մեթոդիկա

2000-2001 ուսումնական տարին Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր և որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ՏԻՀ-ն, ինչպես նաև  հայաստանյան մի շարք Բուհ-եր անցան երկաստիճան կրթական համակարգի (բակալավրիատ և մագիստրատուրա):

Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն տեսական և պրակտիկ գիտելիքների համատեղման դեպքում: ՏԻՀ-ում պրակտիկան համարվում է ուսման կարևորագույն բաղադրչներից մեկը: Բակալավրիատի ուսանողները պարտադիր պրակտիկա են անցնում դպրոցներում, ձեռնարկություններում, պետական, գերատեսչական մարմիններում և կազմակերպություններում, ինչը նրանց թույլ է տալիս կիրառել տեսական գիտելիքները գործնականում և ձեռք բերել մասնագիտական փորձ:

Ուսանողները իրենց հիմնական մասնագիտությանը զուգահեռ կարող են ընդգրկվել լեզուների անվճար երկամյա դասընթացներում: Դասավանդվում են անգլերեն իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, թուրքերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներ: Դասընթացներն ավարտելուց հետո ուսանողները ստանում են հավաստագիր (սերտիֆիկատ):

Համալսարանում գործում են նաև նախապատրաստական դասընթացներ, որոնց կարող են մասնակցել դպրոցների ավարտական դասարանների աշակերտները: Ուսման տևողությունը 10 ամիս է: Դասավանդվում է 4 առարկա` հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, անգլերեն, մաթեմատիկա: