[h1title]

Գործունեություն

Մեր համալսարանն ունի 20 տարվա պատմություն: Այն հիմնադրել է ակադեմիկոս Ավետիք Թադևոսի Մկրտչյանը 1990թ. մեր երկրի համար շատ բարդ և ծանր տարիներին: Մեր երկրի անկախացումից հետո առաջին մասնավոր բուհերից մեկն է, որը ստացել է գործունեության թույլատվություն (լիցենզիա) և 2001թ.` պետական հավատարմագրում: Համալսարանն անցել է հետաքրքիր ճանապարհ` հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ: ԲՈւՀ-ն առաջիններից մեկն էր, որ անցավ երկաստիճան բակալավր-մագիստրոս կրթական համակարգին: 2008թ-ից ԲՈւՀ-ն անցել է ուսուցման կրեդիտային համակարգին և այսօր ներգրավված է կրթության միջազգային որակի ապահովման գործընթացին:

Այսօր` անցնելով իր 20-ամյա ուղին, համալսարանը ներկայանում է որպես կրթահամալիր, իր հյուրընկալ դռները բացելով նաև դպրոցահասակ սաների առջև: Կրթահամալիրն ունի իր սեփական շենքը` բավարար տարածքով, հարուստ նյութատեխնիկական բազայով, հմուտ պրոֆեսորա-դասախոսական, մանկավարժական կազմով: ԲՈւՀ-ում գործում է էլեկտրոնային գրադարանը, ուսանողական խորհուրդը, ուսանողական գիտական ընկերությունը և ՙԵրիտասարդ Հայրենասերների՚ ակումբը:

Համալսարանում ստեղծված են բոլոր նախադրյալները միջազգային կրթական համակարգին ինտեգրվելու համար` միաժամանակ պահպանելով և զարգացնելով ազգային արժեքները:

Ըստ իս, կրթությունը չի կարելի դիտարկել որպես բիզնես և մենք անընդմեջ ներդրումներ ենք կատարում նոր տեխնոլոգիաներով, զինելով մեր կրթօջախը: Մենք ամենայն լրջությամբ և նվիրվածությամբ ենք վերաբերվում մեր աշխատանքին, քանզի կրթված երիտասարդներն ազգի հարստությունն են և երկրի ապագան...