[h1title]

Հարգելի բարեկամներ,

Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը (ՏԻՀ) իր հիմնադրման օրվանից եղել է նորի և անսովորի առաջին կրողն ու արտահայտիչը մեր հանրապետությունում: Իբրև ուսումնական, գիտական և կրթամշակութային առաջատար կենտրոն` համալսարանը լուրջ և պատվախնդիր առաքելությամբ է հանդես գալիս Հայաստանում և համայն հայության առջև: Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը շուրջ քսանամյա արգասավոր ուղի է անցել:

Լինելով անկախ ու ինքնիշխան Հայաստանի առաջատար բարձրագույն կրթական հաստատություններից մեկը` ՏԻՀ-ն ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող առաջնակարգ համալսարանների կողքին լուրջ մրցակից ու գործընկեր է: Համոզված եմ` կատարվող բարեփոխումներն ու նորամուծություններն ազդու երաշխիքներ են ՏԻՀ-ի զգալի առաջընթացի համար, որի արդյունքում կապահովվի Բուհ-ի հաստատուն տեղը հանրապետության գիտակրթական ասպարեզում: Այս առումով ես առավել քան կարևորում եմ համալսարանի պաշտոնական կայքի կենսագործունեությունը: Այն Ձեր առջև է նոր տեսքով, կառուցվածքով և բովանդակությամբ:

Հուսով եմ, որ ՏԻՀ-ի պաշտոնական կայքում Դուք կկարողանաք գտնել անհրաժեշտ տեղեկատվություն և այստեղ ներկայացված նյութերը Ձեզ համար օգտակար ու հետաքրքիր կլինեն:

Լաուրա Մկրտչյան,

Ռեկտոր