[h1title]

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը.
  • Համակարգում է ֆակուլտետների գործունեությունը և դրանց միջոցով ապահովում նորացված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, կրթական մոդուլների մշակումն ու ներդրումը։
  • Իրականացնում է դասախոսական կազմի աշխատանքների պլանավորումը, կուրսային և ավարտական (դիպլոմային) աշխատանքների կազմակերպչական աշխատանքների ղեկավարումը, ուսումնամեթոդական մշակումների գործընթացը։
  • Ապահովում է ուսուցման նորագույն մեթոդների ներդրման և կրթության միջազգային պահանջներին բավարարող ուսուցման գործընթացը։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը.
  • Համակարգում է համալսարանի մասնագիտական ամբիոնների գործունեությունը,
  • Իրականացնում է գիտական, ուսումնամեթոդական ուսումնաիրություններ և հրապարակումներ։
  • Մշակում և ներդնում է գիտամեթոդական երաշխավորություններ սովորողների ինքնուրույն աշխատանքները ընդլայնելու և բարելավելու ուղղությամբ։
  • Ապահովում է անհրաժեշտ աշխատանքային-ստեղծագործական պայմաններ։
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի աշխատանքային գործունեությունը նպատակաուղղված է ուսուցման անհատականացմանը, այլընտրանքային դասընթացների, ինքնուրույն ստեղծագործական աշխատանքների կատարելագործմանը, գործարար և դերային իրավիճակների, սեմինարներ, ուսուցման մրցակցային սկզբունքների զարգացմանը, վերլուծությանը և քննարկումների գիտական խորհրդում և ամբիոնների նիստերում։ Համակարգում է գիտական ուղղվածությունը, գրադարանների, ընթերցասրահների, համակարգչային կենտրոնի, լինգաֆոնային կաբինետների, թերթի խմբագրության, կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման աշխատանքները ։

Վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտորը համակարգում է համալսարանի տնտեսական մասը, կաթսայատան աշխատանքները, վերանորոգման, պահակային ծառայության և անվտանգության, հեռախոսացանցի, սննդի, ավտոտնտեսության և այլ վարչատնտեսական հարցեր։

Համալսարանի որդեգրած քաղաքականությունը, հաստատության առաքելությունն ու նպատակները համահունչ են բարձրագույն կրթությանը ներկայացվող ոլորտին, համալսարանի կանոնադրությանը և կանոնակարգող մարմինների պահանջներին։
Համալսարանը իրականացնում է կրթության ընդհանրական և մասնագիտական գործունեություն, որի երկարաժամկետ նշանակետերն են
  • ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոցով բարձր որակավորում ունեցող մասնագետների պատարստումը,
  • շուկայական տնտեսության համակարգի ներկայիս և առաջացող կարիքներին համապատասխանող գիտելիքների, հմտությունների ու կոմպետենցիաների ձեռք բերելու հնարավորությունների ապահովումը։