[h1title]

«ԳԵՎՈՐԳ ՉԱՈՒՇ» ՎԱՐԺԱՐԱՆԸ

բացում է իր հյուրընկալ դռներն 1-12-րդ դասարանների աշակերտների առջև.
  • Հայկական դասարաններ` խորացված անգլերեն լեզվի ուսուցմամբ (I դաս.-ից)
  • Երկրորդ օտար լեզուն պարտադիր է` աշակերտի ընտրությամբ (IV դաս.-ից)
  • Ռուսաց լեզվի խորացված դասարաններ
Վարժարանն աշակերտներին ապահովում է 
բարձրորակ սննդով
կատարում է դասապատրաստում
անվտանգ և հարմարավետ տեղափոխում
այլ ծառայություններ` ակնաբույժի, ատամնաբույժի, հոգեբանի և լոգոպեդի:

Աշակերտների գեղագիտական դաստիարակության համար գործում են անվճար 
երգի
պարի
նկարչության
թատերական
դիզայնի
սպորտային
և այլ խմբակներ` ըստ նախասիրությունների:

Վարժարանում խրախուսվում է աշակերտների ինքնուրույն մտածողությունը և ստեղծագործական ունակությունների զարգացումը, մեծ տեղ է տրվում հայագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, հաճախ կազմակերպվում են արշավներ:







Վարժարանն առաջին դասարանցիների ցերեկային հանգստի համար ունի հարմարավետ ննջասենյակ և խաղասենյակ:

Դասարաններում աշակերտների թիվը 15 է: Կրթահամալիրում կատարվում է նաև անհատական ուսուցում: Անհատական ուսուցում կկազմակերպվի նաև արտասահմանցի աշակերտների համար: 

Ավագ դպրոցն ունի հետևյալ հոսքային դասարանները.
  • Հումանիտար
  • Տնտեսագիտական
  • Բնագիտական
  • ֆիզմաթ
  • Ընդհանուր
Ավագ դպրոցի աշակերտները լեզվի 2-4 շաբաթյա դասընթացներ կանցնեն Բարսելոնայում, Լոնդոնում և այլ քաղաքներում` ստանալով միջազգային հավաստագիր:

Այլ դպրոց հաճախող երեխաների համար վարժարանում կատարվում է նաև դասապատրաստում ժամը 14.00-19.00:

















ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Դիմորդները պետք է ներկայացնեն`
  • ծննդյան վկայական
  • լուսանկար 3 հատ` 3x4 չափի
  • բժշկական 26 Ձև
Բարձր առաջադիմություն ցուցաբերող  աշակերտներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու առարկայական օլիմպիադաներին:

Գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտների համար գործում է ուսման վարձի զեղչերի ճկուն համակարգ`
  • ընտանիքից մեկ և ավելի երեխաների սովորելու դեպքում
  • երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար
 Համալսարան ծնողների համար
«ԵԿԵ՛Ք ՍՈՎՈՐԵՆՔ ՄԻԱՍԻՆ»

Հարգելի ծնողներ, եթե դուք գնահատում եք Ձեր թանկ ժամանակը և որակյալ գիտելիքի արժեքը, ուրեմն պետք է հասկանաք մեր կողմից կատարվող աշխատանքների կարևորությունը և համագործակցեք մեզ հետ: 

Մեր նպատակն է երեխաներին ապահովել որակյալ կրթությամբ և դարձնել հասարակու-թյան համար պիտանի մարդիկ:
Հատուկ ձեզ համար շաբաթը 1 անգամ կկազմակերպվեն զրույց-դասընթացներ ձեզ հուզող տարբեր թեմաներով ̀ երեխաների ճիշտ և առողջ դաստիարակության համար, հմուտ հոգեբանների, բժիշկների, մանկավարժների և այլ մասնագետների հետ: