ՏԻՀ Գիտական Խորհուրդը ձևավորվել է Բուհ-ի հիմնադրմանը զուգընթաց: Այն վերակազմավորվել է 2003թ.: Գիտական խորհուրդը համակարգում է Բուհ-ի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպման և կառավարման հիմնահարցերը: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ:
ԳԽ-ն ռեկտորի նախագահությամբ հանդես է գալիս որպես ղեկավարության գործող մարմին: Այն կարգավորում և հաստատում է ֆակուլտետների օրինակելի կարգավիճակը, ռեկտորի առաջարկով հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կանոնակարգերը, համալսարանական կարգապահության կանոնները, գիտական աշխատակիցներին թափուր աշխատատեղերում ներգրավելու մրցութային կանոնները և այլ ներհամալսարանական նորմատիվ ակտեր, պետական կառավարման մարմիններում առաջադրում է դիմորդների ընդունելության պայմանները, հաստատում է տարբեր մասնագիտությունների ուսումնական ծրագրերը, քննարկում է համալսարանի գիտական գործունեության հիմնական և հեռանկարային ուղղությունները, լսում է գիտահետազոտական և գիտամեթոդաբանական աշխատանքների արդյունքների գիտական հաղորդագրությունները, որոշումներ է ընդունում Ավ. Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ՙՊատվավոր դոկտոր՚, ՙՊատվավոր ամբիոնի վարիչ՚, ՙՎաստակավոր պրոֆեսոր՚ կոչումներ շնորհելու, համալսարանի մեդալով պարգևատրելու, կառավարական և միջազգային կոչումների և պարգևատրումների թեկնածուներ առաջադրելու մասին:
ՏԻՀ Գիտական Խորհրդի կազմը
Մկրտչյան Լաուրա (հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ)
Ոսկանյան Ալբերտ (տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ)
Մանուկյան Բենիկ (տնտ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր, ակ. հում. գիտ. թղթ. անդամ)
Աբրահամյան Հրանտ (պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր)
Մելքումյան Լյուդվիգ (կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր)
Համբարձումյան Սաշիկ (հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ)
Վարդանյան Բաբկեն (մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր)
Բագրատյան Սերգեյ (տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ)
Հովհաննիսյան Հենրիկ (տնտ. գիտ. թեկնածու, դոցենտ)
Չոբանյան Անահիտ (կենսաբ. գիտ. թեկնածու)
Դադյան Քրիստինե (բանասիրական գիտ. թեկնածու)
Ավագյան Վաչագան (բանասիր. գիտ. թեկնածու)
Գրիգորյան Միհրան ( արդարադատության 1-ին դասի խորհրդական)
Խառատյան Ժիրայր (դոցենտ, արդարադատության 1-ին դասի խորհրդական)
Գուրգենյան Միննա (ավագ դասախոս, արդար. 1-ին դասի խորհրդական),
Մելիքյան Կարինե (գիտ. քարտուղար):
Մարզպանյան Հարություն (տնտ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր)
Խոյեցյան Աշոտ (աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր)