[h1title]

14.10.2014 թ.
Համալսարանում տեղի ունենավ միջոցառում` նվիրված Արցախյան պատերազմի հրամանատար Դնեպրիկ Բաղդասարյանի հիշատակին

Ս/թ հոկտեմբերի 13-ին,  Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը կազմակերպել էր միջոցառում նվիրված Արցախյան պատերազմի հրամանատար, բազմաթիվ աշխատությունների հեղինակ,  համալսարանի դասախոս, երջանկահիշատակ Դնեպրիկ Բաղդասարյանին:


Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, մարտական ընկերները, ովքեր և ներկա գտնվեցին Եռաբլուրում Դնեպրիկ Բաղդասարանի հուշաքարի բացմանը: Միջոցառումը շարունակվեց  համալսարանում, որտեղ եղավ ֆիլմ-դիտում ի հիշատակ վաստակաշատ դասախոսի, որտեղ ներկայացված էր Դնեպրիկ Բաղդասարյանի անցած ուղին, որի ընթացքում իրենց խոսքն ասեցին մարտական  ընկերները, հիշելով իրենց անցած ուղին, լի դժվարություններով, բայց և հաղթանակի ուժով տոգորված` հաղթահարելու ամեն խոչնդոտ:  «Հետախույզ Վետերանների միավորումե ՀԿ նախագահ Ս. Կարապետյանը համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանին շնորհեց շնորհակալագիր:  Սակայն միջոցառումը այդքանով չավարտվեց` համալսարանի գիտական խորհրդի կողմից որոշվեց համալսարանի լսարաններից մեկը անվանակոչել ի պատիվ Դնեպրիկ Բաղդասարյանի:

Դնեպրիկ Սուրենի Բաղդասարյան: Ծնվել է 1929թ. սեպտեմբերի 29-ին, Կիրովականում, զինվորականի ընտանիքում, ծագումնաբանորեն՝ Զանգեզուրի և Լոռու լեռնաշղթայից: Դնեպրիկի պապը՝ Մկրտիչը, 1918թ. կազմակերպել էր իր հարազատ գյուղի՝ Կապանի շրջանի Ագարակ գյուղի ինքնապաշտպանությունը, ընդհանուր հրամանատարությունը Անդրանիկինն էր:  

Հայրը՝ Սուրեն Բաղդասարյանը, սովետական բանակի կադրային սպա էր։ 1928թ. ծառայել է հայկական ազգային դիվիզիայում՝ կարմիր բանակի կազմում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի 400-րդ գնդի կոմիսար, հերոսաբար զոհվել Կրասնադարի շրջանի Գորբուզովայա Բալկա գյուղում։ 1943թ. փետրվարին հետմահու պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով:
Դնեպրիկ Բաղդասարյանը էքստեռնով ավարտել է դպրոցը և ընդունվել Գորկու Մեծ Հայրենական պատերազմի շքանշանի զենիթա-հրետանային ուսումնարանի Օդեսա քաղաքի մասնաճյուղը, որն ավարտել է 1950թ։ Հետագայում սովորել է հրամանատարական դասընթացներ Գորկի քաղաքում։ 1954թ. ընդունվել է Բաքվի ընդհանուր զորքերի հրամանատարական զինվորական ուսումնարանը: Զինվորական կարիերան սկսվել է հրետանային դասակի հրամանատարից, հետագայում եղել է գումարտակի հրամանատար, դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, դիվիզիոնի հրամանատար։ 1947-1970թթ. ծառայել է զենիթա-հրետանային և հետագայում՝ հրթիռային-հակաօդային զորքերի պաշտպանության զորքերում (ПВО) Գորկի, Օդեսա, Բաքու, Նիժնի Տագիլ քաղաքներում, հետագայում՝ Հեռավոր Արևելքում, Սախալին թերակղզում, Լատվիայում և Էստոնիայում: 1970թ. զորացրվել է Սովետական բանակից զինվորական համազգեստ կրելու իրավունքով:
1970թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որը գերազանց ավարտել է 1974թ։ Երկար ժամանակ դասավանդել է Երևանի քիմիական տեխնիկումում՝ որպես զին-ղեկ։ 1989-1993թթ. ակտիվ մասնակցել է համահայկական պատերազմին, եղել ամենաթեժկետերում։ 1991թ. ապրիլի 25-ին Արդարադատության նախարարությունը հաստատել է Հայաստանի Սպաների միության կանոնադրությունը, որի հիմնադիր նախագահ է ընտրվել ԴնեպրիկԲաղդասարյանը:  

1994 – 2009 թվականներին դասավանդել է Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան պետական տնտեսաիրավագիտական համալսարանում։ Նա դասավանդել է հետևյալ առարկաները.

1. Պետության և իրավունքի տեսություն,
2. Իրավական և քաղաքական ուսմունքների պատմություն:

Համալսարանի տղաներին և աղջիկներին 15 տարի շարունակ սովորեցրել է կրակել զենքից և գտնում էր, որ յուրաքանչյուր Հայ Մարդ պետք է տիրապետի զենքին:

 Սովետական միության Սպաների միության պատվավոր անդամ է: Գրել և հրատարակել է բազմաթիվ ձեռնարկներ և գրքեր պետության և իրավունքի տեսության մասին, հայազգի կրոնական և էթնոմշակութային անցյալի հետ կապված աշխատություններ: Մեծ ճանաչում բերեց ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզվով հրատարակված «Դիմակայությունե գիրք-հուշամատյանը, որը օբյեկտիվ, ճիշտ և բազմակողմանի պատմում է մեր հաղթանակած պատերազմի մասին։ Ռու սանալիտիկների կարծիքով՝ սա Հայաստանում առաջին գիրքն է, որն իր մեջ պարունակում է խորը զինվորական գիտելիքներ, օբյեկտիվ քաղաքական անալիզ և պատմում է հայազգի հերոսների մասին:

Պետական պարգևներ չունի, սակայն Երևանի Ավետիք Մկրտչյանի անվան պետական տնտեսաիրավագիտական համալսարանում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի:
Մահացել է  2009թ.-ին, թաղված է Եռաբլուր պանթեոնում: