[h1title]

Համալսարանում կայացավ Բոլոնիայի գործընթացին նվիրված նոր գիտաժողով

Ս. թ. մայիսի 15-17-ը մեր Համալսարանում կայացավ «Բոլոնիայի գործընթացը և կրթական բարեփոխումները անցումնային տնտեսություն ունեցող երկրներում. հիմնահարցերը և զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողով: Կազմակերպվեցին կլոր սեղաններ, ներկայացվեցին և հետաքրքիր քննարկման արժանացան Բոլոնիայի գործընթացի հետ առնչվող բազմաթիվ հոդվածներ: Ստորագրվեցին պայմանագրեր արտասահմանյան մի շարք բուհերի հետ: