[h1title]

Մեր համալսարանը զբաղեցրել է առաջին տեղը լավագույն մասնավոր ուսումնական հաստատությունների շարքում

Ս.թ. նոյեմբերին անկախ սոցիոլոգիական “Համազգային վստահություն” խորհրդի կողմից կազմակերպված և անցկացրած հարցումների ընթացքում Ա. Մկրտչյանի անվ. տնտեսաիրավագիտական համալսարանը ճանաչվել է ՀՀ լավագույն չորս մասնավոր բուհերից մեկը, ապա առցանց քվեարկության արդյունքում գրավել առաջին տեղը` իր երեք մրցակիցների շարքում հավաքելով ձայների 44%-ը:


Ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը “Համազգային վստահություն” խորհրդի համանուն պարբերականի ամփոփիչ համարում տպագրված հոդվածը.

Նախ ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը «Համազգային վստահությունե խորհրդին` մրցակցային անաչառ պայմաններ ստեղծելու համար: Դուք յուրովի հետաքրքիր աշխատանք եք կատարում` բարձրացնելով հասարակության իրազեկությունը տնտեսության և կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ: Մաղթում եմ ձեզ երկար տարիների աշխատանք:

Մեր բուհի մասին խոսելիս հարկ է նշել, որ այն հասարակության մեջ առավել հայտնի է "Քըրքորյանի համալսարան" անվամբ: Այն մեր հանրապետության առաջին մասնավոր բուհերից մեկն է, որը հիմնադրվել 
է 1990թ. և ունի շուրջ 22-23 տարվա պատմություն: Այժմ բուհը կրում է հիմնադրի` ակադեմիկոս Ավետիք Մկրտչյանի անունը: 

Բուհի առաջընթացի հիմքում ընկած է այն, որ մենք մշտապես հետևում ենք ՀՀ Կառավարության և ԿԳ նախարարության վարած քաղաքականությանը` ակտիվորեն ինտեգրվելով եվրոպական կրթական համակարգին և կրթության որակի բարձրացմանն ուղղված գործընթացներին, նաև մեզ մոտ դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմի պրոֆեսիոնալիզմը և նվիրումը գործին, որոնք մատաղ սերնդի դաստիարակության և կրթության հարցում առաջնորդվում են հայրենասիրության և պատասխանատվության մեծ զգացումով:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ցանկացած պետության առաջընթացն ապահովում է տվյալ պետության կրթությունն ու գիտությունը, ուստի մեր բուհում անում ենք ամեն ինչ, որ մեր պետության ապագան լինի կրթված մասնագետների ձեռքում: Ըստ իս, ցանկացած կրթօջախ պետք է առաջնորդվի այս առաքելությամբ:

Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բուհի շրջանավարտներին և ուսանողներին` քվեարկությանը ակտիվորեն մասնակցելու համար: Գրանցված արդյունքները շատ պարտավորեցնող են:

Բոլոր հայ ուսանողներին ցանկանում եմ մաղթել պատասխանատվության մեծ զգացում և լրջություն կրթության նկատմամբ, քանի որ նրանք են մեր ապագայի կերտողները: Աշխատելով տարբեր ազգերի երիտասարդների հետ` ես խորապես համոզվել եմ, որ հայ երիտասարդը շատ խելացի է, "գենետիկորեն գրագետ", և եթե սրա հետ մեկտեղ նա գիտակցի կրթության հարկը, երկրի ապագան հուսալի կլինի: