Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ` 2013-2014թթ. ուսումնական տարվա ընդունելության միասնական քննություններին պատրաստվելու համար:
Նախապատրասական դասընթացներն անցկացվում են հետևյալ առարկաներից`
* Հայոց լեզու և գրականություն
* Անգլերեն լեզու (գրավոր և բանավոր)
* Մաթեմատիկա
* Հայ ժողովրդի պատմություն
Համալսարանի մասնագետների կողմից մշակված այս դասընթացները կօգնեն դիմորդմներին ձեռք բերել համապատասխան գիտելիքներ և հմտություններ ընդունելության միասնական քննությունները բարեհաջող հանձնելու և բուհ ընդունվելու համար:
7 ամիս տևողությամբ նախապատրաստական դասընթացը մեկնարկում է հոկտեմբերի 29-ին:
Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով (+374 10) 56 91 61, (+374 10) 56 91 63 հեռախոսահամարով (Արմինե) կամ այցելելով համալսարան (հասցե՝ Երևան, Շահումյան 32/1):
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 27 հոկտեմբերի, 2012թ.: